Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փաստաբաններ Վահե Հովսեփյանն ու Վարդան Առաքելյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի դատական հայց են ներկայացրել Վարչական դատարան։
Նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել ձեռնպահ մնալ Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի միջեւ ստորագրման նախատեսվող հայտարարությունը եւ դրա հիմքում դրված կամ դրանից բխող փաստաթուղթը ստորագրելուց։
Նրանք դատարանից պահանջել են հայցի ապահովման միջանկյալ միջոց կիրառել, որպեսզի հայցադիմումի քննության ընթացքում Նիկոլ Փաշինյանը որևէ փաստաթուղթ չկարողանա ստորագրել ո՛չ եռակողմ ձևաչափով, ո՛չ ՀՀ տարածքի փոփոխման վերաբերյալ։