կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-27 12:18
Քաղաքական

Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային հանդիպում է ունեցել դատավորների հետ

Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային հանդիպում է ունեցել դատավորների հետ

Մայիսի 25-ին Բարձրագույն դատական խորհուրդը հյուրընկալել է Առաջին ատյանի վարչական դատարանի, Վերաքննիչ վարչական դատարանի դատավորներին եւ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահին:

ԲԴԽ-ից հայտնում են, որ տեղի ունեցած քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել «Էքս օֆիսիո» սկզբունքի կիրառելիության արգելքի հնարավորությանը վարչական վերաքննիչ վարույթում, գրավոր վարույթի հնարավորությանը վերաքննիչ վարչական դատավարության ընթացակարգում, ինչպես նաեւ համակարգում առկա առաջնահերթ լուծումներ պահանջող մի շարք խնդիրների, մասնավորապես՝ դատարանների բեռնաթափմանն ու աշխատակազմերի համալրմանը վերաբերող հարցերի: