կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-26 15:33
Տարածաշրջան

Թուրքիայում Էրդողանին աջակցությունը ռեկորդային ցածր մակարդակի է. Bloomberg

Թուրքիայում  Էրդողանին աջակցությունը ռեկորդային ցածր մակարդակի է. Bloomberg

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանն (AKP) աջակցությունը անցյալ ամիս հասել է բոլոր ժամանակների ամենացածր մակարդակին, քանի որ հասարակությունը կորցնում է վստահությունը, որ Անկարան կարող է հաղթահարել մասնատված տնտեսությունը. հայտնում է Bloomberg-ը:

Bloomberg-ը մեջբերում է Ստամբուլում գործող Turkiye Raporu սոցիոլոգիական գործակալության ղեկավար Յան Սելջուքի խոսքերը, ըստ որի՝ մարտին Էրդողանի կողմից Կենտրոնական բանկի ղեկավար պաշտոնանկ անելը ընտրողների համար ջրբաժան էր:

Հիշեցնենք, որ Էրդողանը պաշտոնից հեռացրեց Նաջի Աղբալին հինգ ամսից պակաս պաշտոնավարումից հետո, ըստ հաղորդումների՝ քաղաքական անհամաձայնության պատճառով, ինչի վերաբերյալ լուրի տարածումից հետո առավոտյան թուրքական լիրան անկում ապրեց ավելի քան 16%-ով: Այդ ժամանակից ի վեր լիրան էժանացել է:

Ըստ Metropoll Research-ի, ապրիլին բնակչության շրջանում անցկացված ամենամսյա հետազոտության համաձայն, թուրքերի մինչև 27% -ը չի կարող բավարարել հիմնական կարիքները:

Նույն ընկերությունն ապրիլին հայտնել էր, որ ներկայումս ԱԶԿ-ին աջակցում է բնակչության 27%-ը՝ չհաշված չկողմնորոշված ընտրողները, ինչը ամենացածրն է կուսակցության հիմնադրման օրվանից ի վեր:

«Ըստ հետազոտությունների՝ գնաճի, բարձր գործազրկության և հակակորոնավիրուսային միջոցառումների համադրությունը խարխլում է իշխող կուսակցության ընտրողների վստահությունը»,- հայտնում է Bloomberg-ը՝ նշելով, որ ընդդիմության օրենսդիրները մեղադրում են ԱԶԿ–ին տնտեսությունը վատ կառավարելու և Կենտրոնական բանկի արտաքին ներդրումները սպառելու մեջ՝ ֆինանսների նախկին նախարար և Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքի պաշտոնավարման ժամանակ: