Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները և արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները համատեղ հսկողություն են իրականացրել «ՀայՓոստ» ընկերության փոստի փոխանակման կենտրոնում: Արդյունքում Ուկրաինայից Հայաստան ներմուծված միջազգային փոստային առաքանու միջից հայտնաբեվել է 280 գրամ ընդհանուր քաշով «α-PVP» տեսակի թմրամիջոցի կապտավուն բյուրեղանման զանգված: Այն թաքցված է եղել առաքանու իրերի մեջ:
Դեպքով Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների և ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկվել են մի շարք անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումները, մասնավորապես` «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը: Արդյունքում Երևան քաղաքում գտնվող «ՀայՓոստ»-ի սպասարկման կենտրոնից «α-PVP» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ առաքանին ստանալուց հետո հայտնաբերվել և բերման են ենթարկվել առաքանին ստացող ՀՀ քաղաքացիներ Հ.Բ-ն և Ա.Վ-ն: Նրանք ՊԵԿ Քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են: