Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Թուրքիան Ռուսաստանին առաջարկել է անվտանգ զբոսաշրջության պայմանների ստեղծման մոդել, որն ավելի վաղ կիրառվել էր Գերմանիայի հետ՝ թռիչքների վերսկսում հիմնականում դեպի հանգստավայրեր. РИА Новости-ին ասել է Թուրքիայի Հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը:
Նա նշել է, որ ճանապարհորդները հիմնականում գնում են Անթալիա, Բոդրում, Դալաման, իսկ ավելի հազվադեպ՝ Իզմիր:
«Եթե նայեք այս տարածաշրջաններում COVID-19 վարակի նոր դեպքերի օրական աճին, կտեսնեք, որ Թուրքիայում այն միջինից 50 տոկոսով ցածր է»,- ասել է Էրսոյը:
Ապագայում օդային երթևեկությունը, ըստ նախարարի, կարող է ընդլայնվել՝ ըստ ռուսական կողմի պահանջների բավարարված լինելու: Նա նաև շեշտել է, որ Գերմանիայի հետ նման համակարգը շատ հաջող է կիրառվել:
«Իհարկե, ամեն ինչ կախված է Ռուսաստանի իշխանությունների որոշումից, կախված է առողջապահության ոլորտում նրանց քաղաքականությունից և երթևեկի վերաբերյալ որոշումներից։ Մենք հետևելու ենք դրանց»,- հավելել է Էրսոյը:
Ռուսաստանը դադարեցրել է դեպի Թուրքիա չվերթերը ապրիլի 15-ից հունիսի 1-ը: