կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-15 00:14
Հասարակություն

Հակառակորդի կողմից Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանների նկատմամբ ոտնձգություններից հետո իրադրությունը դեռ չի փոխվել. ՊՆ

Հակառակորդի կողմից Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանների նկատմամբ ոտնձգություններից հետո իրադրությունը դեռ չի փոխվել. ՊՆ

Մայիսի 12-ին եւ 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից  Հայաստանի  Հանրապետության Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունը դեռեւս չի փոփոխվել: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Հայկական կողմը ադրբեջանական զինվորականներին ներկայացրել է իր հստակ պահանջը` առանց որեւէ նախապայմանի ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ:

Խնդիրը խաղաղ հանգուցալուծելու նպատակով դեռեւս մայիսի 12-ից սկսված բանակցությունները կշարունակվեն վաղը:

 

Այսօր առավոտից համացանցում եւ տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկությունները ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների առաջխաղացման նոր դեպքերի մասին չեն համապատասխանում իրականությանը: 

Ադրբեջանական ստորաբաժանումները  մայիսին 13-ից հետո ոչ միայն առաջ չեն եկել, այլեւ, հայկական ԶՈւ գործողությունների արդյունքում ստիպված են եղել հեռանալ որոշ տարածքներից:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում ձեռնպահ մնալ չստուգված, առավել եւս կեղծ տեղեկություններ տարածելուց, մանավանդ այսպիսի զգայուն խնդիրների շուրջ:

Իրադրության ցանկացած զարգացման դեպքում Պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։