|
Փոխարժեքներ
12 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ԱՄՆ-ի ու Վրաստանի առափնյա պահպանության նավերը Սև ծովում մի շարք զորավարժություններ են անցկացրել. հայտնել է ԱՄՆ ՌԾՈՒ վեցերորդ նավատորմը:
Ավելի վաղ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը (Ռուսաստանի պաշտպանության նախարարության մաս) հայտնել էր, որ ԱՄՆ-ի առափնյա պահպանության պարեկային «Համիլթոն» նավը մտել է Սև ծով և Սևծովյան նավատորմի ուժերի ուշադրության կենտրոնում է: ԱՄՆ վեցերորդ նավատորմը հաստատել է, որ «Համիլթոն»-ը գտնվում է Սև ծովում:
«ԱՄՆ առափնյա պահպանության «Համիլթոն» նավը ժամանել է Բաթում՝ հանդիպելու վրացական առափնյա պահպանության, Վրաստանի պաշտպանության նախարարության և Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատների պաշտոնյաների հետ»,- ասվում է Twitter-ում ԱՄՆ վեցերորդ նավատորմի հաղորդագրության մեջ:
ԱՄՆ վեցերորդ նավատորմը, որի կենտրոնակայանը գտնվում է Նեապոլում (Իտալիա), իրականացնում է ռազմածովային գործողությունների ամբողջ շարք դաշնակիցների և այլ պետական գերատեսչությունների գործընկերների հետ։