կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-30 16:23
Քաղաքական

Ընտրությունները թեթև չեն լինելու․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը աջակիցների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև առաջիկա ընտրություններից։

«Ընտրությունները շատ կոնկրետ տեխնոլոգիա է, և կարծում եմ՝ այստեղ առանձնապես շատ բան հորինելու չկա։ Ընտրությունը նշանակում է հսկայածավալ քարոզչական աշխատանք, նշանակում է հանձնաժողովների ձևավորում, մասնակցում այդ հանձնաժողովներին։ Մի մեծ բանակ պետք է ունենալ՝ վստահված անձանց, որոնք պինդ են, որոնք ընտրական տեղամասերում կարողանալու են պայքարել այդ  ձայների համար, և պետք է ունենանք նաև մի մեծ բանակ, որը կերաշխավորի, որ այդ ձայները չեն փորձելու մեզանից գողանալ»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ ապագա շտաբը գրեթե ձևավորված է, և աշխատանքներում ներգրավվելու են նաև իր աջակիցները։

«Ներգրավվածության հնարավորություն բոլորդ էլ ունենալու եք, առաջարկվելու են տարբեր ուղղություններ՝ և՛ ըստ ցանկության, և՛ ըստ պատրաստակամության աստիճանի, ինչքան ժամանակ եք պատրաստ դրան տրամադրել, ամեն մեկդ ձեր տեղը գտնելու եք, անկասկած։   Ընտրությունները թեթև չեն լինելու, և հսկայածավալ քարոզչական աշխատանքի  անհրաժեշտություն լինելու է։ Հասկանում եմ, որ  փողոցային պայքարի մեջ են մասնագիտացել,  կարծում են՝ նման պայքարի կարիք, հավանաբար, լինելու է։ Հուսով եմ, որ հրաժարականից հետո նաև մեր իրավապահ համակարգը ավելի զուսպ իրեն կպահի՝ հասկանալով, որ այս մարդը  վերընտրվելու շանսեր չունի»,- ասաց երկրորդ նախագահը։

Մանրամասն՝ տեսանյութում։