|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև. հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության՝ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի համաձայնագրերի կատարման վերաբերյալ, այդ թվում` տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված Եռակողմ աշխատանքային խմբի գործունեության, որի համանախագահողն են երեք երկրների փոխվարչապետերը:
Երկու երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր, ներառյալ՝ բարձր մակարդակի առաջիկա շփումները։