Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ, ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել: Ըստ մեզ հասած լուրերի՝ վերջինս մեղադրվում է 60 հոգանոց զորքի անհետ կորելու մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Անդրանիկ Մակարյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե, հարցաքննվել է և հայտնել՝ վրիպում է տեղի ունեցել, ուղեկցողը շփոթվել է, անփույթ է եղել, և նաև ասել է, թե ինքը ինքնագլուխ այդ հրամանը չի տվել:
Այսինքն՝ եղել է վերադաս հրաման։ Այսքանով սակայն ամեն ինչ չի ավարտվում. այս և այլ քրեական գործերով զինվորական քննչական կոմիտեում հարցաքննվել են նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը, որոնք այլ տեսակետ են հայտնել: Վերոնշյալ քրեական գործով «Ժողովուրդ» օրաթերթին այլ մանրամասներ ևս հայտնի են, սակայն նախաքննությանը չվնասելու համար դրանք այս փուլում չենք հրապարակում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։