Փոխարժեքներ
13 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.68 |
EUR | ⚊ | € 442.8 |
RUB | ⚊ | ₽ 4.7105 |
GBP | ⚊ | £ 507.66 |
GEL | ⚊ | ₾ 141.21 |
Թյուրքալեզու երկրները պետք է աջակցեն Ադրբեջանի` 44-օրյա պատերազմի արդյունքում հայկական օկուպացիայից ազատագրված տարածքները վերականգնելու ջանքերին. ըստ «Անադոլուի` այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհուրդ) ոչ պաշտոնական գագաթնաժողովում:
Էրդողանը նաև նշել է, որ Ռամադանի տոնից հետո կայցելի թշնամուն հանձնված հայոց բերդաքաղաք Շուշի:
Թուրքիայի նախագահը կրկին շնորհավորել է Ադրբեջանի ղեկավարությանը և ժողովրդին Ղարաբաղում «պատմական հողերի ազատագրման կապակցությամբ»:
«Կարևոր է, որ թյուրքալեզու երկրները շարունակեն աջակցել Ադրբեջանին Ղարաբաղում թյուրքական հուշարձանների պահպանության և վերականգնման գործում»,- ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Ռամադան տոնը ավարտվում է մայիսի 12-ին։