|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է դադարեցնի «ժամանակ ձգելը» և կոնկրետ քայլեր ձեռնարկի հարաբերությունների դրական թափը բարելավելու ուղղությամբ:
«Դրական քայլեր են ձեռնարկվել Թուրքիայի և ԵՄ-ի կողմից: Ժամանակ վատնելու և պայմանական դիտողություններ անելու փոխարեն ԵՄ-ն այժմ պետք է որոշակի քայլեր ձեռնարկի որոշակի ոլորտներում: Վիզային ռեժիմի ազատականացման և մաքսային միության արդիականացման հարցերը պետք է կյանքի կոչվեն: ԵՄ-ն պետք է կատարի իր խոստումները»,- ասել է նա՝ անդրադառնալով 2016 թ. Փախստականների համաձայնագրով ստանձնված պարտավորություններին, համաձայն որոնց՝ Թուրքիան ֆինանսական օգնության դիմաց սահմանափակում է միգրանտների հոսքը դեպի Եվրոպա:
Հայտարարության նախագծի համաձայն, որի շուրջ ԵՄ ղեկավարները մտադիր են համաձայնության գալ գագաթնաժողովում, ԵՄ-ն պատրաստ է խորացնել առևտրային կապերը Թուրքիայի հետ, բայց կպահպանի տնտեսական պատժամիջոցների սպառնալիքը, եթե Անկարան հակասի Բրյուսելի շահերին:
Նշվում է, որ նախատեսվում է ավելացնել Թուրքիային տրամադրվող օգնությունը փախստականների համար։