կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-21 17:06
Քաղաքական

Լիբանանի նախագահն ընդունել է Մարալ Նաջարյանին. ընդունելության սենյակում հայ նկարչի կտավն է

Լիբանանի նախագահն ընդունել է Մարալ Նաջարյանին. ընդունելության սենյակում հայ նկարչի կտավն է

Լիբանանի նախագահ Միշել Աունն ընդունել է ադրբեջանական գերությունից ազատ արձակված Մարալ Նաջարյանին:

Մարալ Նաջարյանն ասել է, որ գերեվարվել է Շուշիում իր ընտանիքի անդամի հետ։ Շնորհակալություն է հայտնել Միշել Աունին, ով միջամտել է իրեն գերությունից ազատելու հարցում։ Նա գերեվարվել էր նոյեմբերի 10-ին, մեկնել էր անձնական իրերը վերցնելու։ Մարալ Նաջարյանը վերադարձել է տուն մարտի 11-ին։ Հիշեցնենք, որ լիբանանահայ Մարալ Նաջարյանը գնացել էր Շուշիից իրերը վերցնելու, ճանապարհին գերեվարվել էր ադրբեջանցիների կողմից: Մարալը ՀՀ և Լիբանանի Հանրապետության քաղաքացիություն ունի: 

Լիբանանի կառավարության, Կարմիր Խաչի, Լիբանանի ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի, Ռուսաստանի դումայի ղեկավարի և ռուսաստաբնակ հայերի, ինչպես նաև ՀՀ ԱԺ մի քանի պատգամավորների ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ Մարալ Նաջարյանի վերադարձը Լիբանան: 

Հատկանշական մեկ փաստ. Լիբանանի նախագահի ընդունելության սենյակում պատից կախված է հայ նկարիչ Պոլ Կիրակոսյանի կտավը, որը ևս մեկ ապացույցն է Լիբանանի ժողվրդի մեծ հարգանքը հայերի, հայ ժողվրդի մշակութային և ազգային արժեքների նկատմամբ: 

Պոլ Կիրակոսյանը 1946 թվականին ավարտել է Երուսաղեմի «Պիետրո Ժակոբետտի» գեղարվեստի ուսումնարանը։ 1946-1954 թթ. ստեղծագործել է Բեյրութում, 1954 թվականին մեկնել է Ֆլորենցիա՝ գեղարվեստի ակադեմիայում կատարելագործվելու։ 1961 թվականից հաստատվել է Բեյրութում: 1993թ.-ին մահացել է Լիբանանում, Բեյրութ: