Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լիբանանի նախագահ Միշել Աունն ընդունել է ադրբեջանական գերությունից ազատ արձակված Մարալ Նաջարյանին:
Մարալ Նաջարյանն ասել է, որ գերեվարվել է Շուշիում իր ընտանիքի անդամի հետ։ Շնորհակալություն է հայտնել Միշել Աունին, ով միջամտել է իրեն գերությունից ազատելու հարցում։ Նա գերեվարվել էր նոյեմբերի 10-ին, մեկնել էր անձնական իրերը վերցնելու։ Մարալ Նաջարյանը վերադարձել է տուն մարտի 11-ին։ Հիշեցնենք, որ լիբանանահայ Մարալ Նաջարյանը գնացել էր Շուշիից իրերը վերցնելու, ճանապարհին գերեվարվել էր ադրբեջանցիների կողմից: Մարալը ՀՀ և Լիբանանի Հանրապետության քաղաքացիություն ունի:
Լիբանանի կառավարության, Կարմիր Խաչի, Լիբանանի ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի, Ռուսաստանի դումայի ղեկավարի և ռուսաստաբնակ հայերի, ինչպես նաև ՀՀ ԱԺ մի քանի պատգամավորների ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ Մարալ Նաջարյանի վերադարձը Լիբանան:
Հատկանշական մեկ փաստ. Լիբանանի նախագահի ընդունելության սենյակում պատից կախված է հայ նկարիչ Պոլ Կիրակոսյանի կտավը, որը ևս մեկ ապացույցն է Լիբանանի ժողվրդի մեծ հարգանքը հայերի, հայ ժողվրդի մշակութային և ազգային արժեքների նկատմամբ:
Պոլ Կիրակոսյանը 1946 թվականին ավարտել է Երուսաղեմի «Պիետրո Ժակոբետտի» գեղարվեստի ուսումնարանը։ 1946-1954 թթ. ստեղծագործել է Բեյրութում, 1954 թվականին մեկնել է Ֆլորենցիա՝ գեղարվեստի ակադեմիայում կատարելագործվելու։ 1961 թվականից հաստատվել է Բեյրութում: 1993թ.-ին մահացել է Լիբանանում, Բեյրութ: