կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-17 17:53
Հասարակություն

Կորոնավիրուսով պայմանավորված՝ արգելվել են ժամկետային զինծառայողների տեսակցությունները, արձակումներն ու արձակուրդները

Կորոնավիրուսով պայմանավորված՝ արգելվել են ժամկետային զինծառայողների տեսակցությունները, արձակումներն ու արձակուրդները

Վերջին շրջանում «COVID-19»-ի հիվանդացության աճով պայմանավորված, ՀՀ զինված ուժերում իրականացվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի 1514-Ն որոշման 17-րդ կետի պահանջներով՝ արգելվել են ժամկետային պարտադիր զինծառայողների տեսակցությունները, արձակումները և արձակուրդները՝ բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ ենթակետի հիմքով նախատեսված դեպքերում (ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) մահվան դեպքեր):

«Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ համաճարակային իրավիճակով պայմանավորված սահմանափակումներին», - նշված է հաղորդագրության մեջ։