կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-17 12:25
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցուցարարները «դավաճան» վանկարկումներով ուղեկցեցին Փաշինյանին դեպի ԿԳՄՍՆ

Կառավարության շենքից դեպի ԿԳՄՍ նախարարություն 500 մետր տարածությունը հազարավոր ոստիկանների ուղեկցությամբ և մի քանի ավտոմեքենաների շարասյունով գնացող Նիկոլ Փաշինյանին ցուցարարները դիմավորեցին կառավարության շենքի մոտ՝ «դավաճան» վանկարկումներով՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Որոշեցինք գալ՝ այստեղ բարևել նրան, օրհնել, նոր այստեղից թող գնա այնտեղ»,-ասաց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը։

Նա նշեց, որ նախորդ անգամ, երբ ինքը միայնակ էր բողոքի ակցիա անում, 60 ոստիկան բերեցին իր դեմ, այսօր մոտ մեկ տասնյակ ցուցարարներ են, և ոստիկանների թիվը այդքան անգամ բազմապատկել են։

Մանրամասն՝ տեսանյութում․