Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Գերեվարված Մարալ Նաջարյանը մարտի 10-ին ազատ արձակվելուց և Բեյրութ վերադառնալուց հետո հարցազրույց է տվել լիբանանյան «Արարատ» օրթաթերթին և մանրամասներ պատմել իր գերի ընկնելու մասին։
«Սեպտեմբերի 16-ին ենք ցանկացել գնալ Արցախում հաստատվել: Երբ պատերազմը սկսեց, ես և քույրս վերադարձանք Երևան։ Իսկ Վիգենը՝ նշանածս, կամավորագրվեց Մարտունու շրջանում։ Նոյեմբերի 10-ին, երբ լսեցի, որ Շուշին գրավել են, նշանածիս հետ որոշեցի գնալ Շուշի և մեր իրերը բերել», - պատմել է նա։
Մարալի խոսքով՝ նախ գնացել են Բերձոր, հետո Շուշի, սակայն Շուշիի մուտքի մոտ հասնելուն պես տեսել են, որ փակ է ճանապարհը, նրանց մոտեցել են ադրբեջանցի զինվորականներ.
«Սկզբում մեր հեռախոսները վերցրին մեր ձեռքից, հետո դրամապանակները և մյուս իրերը։ Այնուհետև մեզ իրենց մեքենաներով տարան այլ ուղղությամբ», - պատմեց Մարալը։
Մարալ Նաջարյանը պատմում է, որ իրենց տեղափոխել են Բաքու և բանտում պահել, որտեղ էլ նրանց հարցաքննել են։
«Մինչև փետրվարի 12-ը ոչ ոքի հետ տեսակցություն չի եղել, ինձ առանձին սենյակում էին պահում։ Փետրվարի 12-ին Կարմիր խաչից երկու կանայք եկան ինձ մոտ և հարցազրույց ունեցան ինձ հետ։ Ինձ ասացին, որ մոտ ժամանակներս պետք է ազատվեմ։ Ուրախությանս չափ չկար, նրանք ինձ հույս տվեցին», - պատմեց նա։
Մարտի 10-ի առավոտյան Մարալին օդանավակայան են ուղեկցել Կարմիր խաչի ներկայացուցիչները, ինչից հետո էլ նա վերադարձել է Բեյրութ։
Հարցազրույցի վերջում Մարալ Նաջարյանը շնորհակալություն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Լիբանանի Արտաքին գործերի նախարարությանը, կուսակցություններին և Հայաստանին՝ ստացած աջակցության համար։