«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Կոչ եմ անում ուժային կառույցների ղեկավարներին՝ ՀՀ ԱԱԾ տնօրենին, ՀՀ Ոստիկանապետին և ՀՀ Գլխավոր դատախազին, որպես պատվախնդիր սպաներ, հրաժարական տալ։
Հայաստանը և հայ ժողովրդին սիրող յուրաքանչյուր պաշտոնյա պարտավոր է հրաժարվել` ծառայելու երկիրը պարտության մատնած Նիկոլ Փաշինյանին և նրա իշխանությանը, որն այսօր էլ պետությունը տանում է արկածախնդրության ճանապարհով։
Թվում է՝ նրան 5000 հայորդիների թափած արյունը բավարար չէր։ Ստեղծված աղետալի իրավիճակի, Հայրենիքի մի մասը թշնամուն հանձնելու և մեծ թվով զոհերի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է ու իր իշխանությունը։ Նա ո՛չ այսօր և ո՛չ էլ երեկ չէր տիրապետում և չի՛ տիրապետում իրավիճակին և ապիկար ղեկավարման արդյունքում` երկիրը տանում է ապակայունացման` կազմաքանդելով Հայրենիքից մնացած բեկորները։
Կրկին սթափության կոչ եմ անում սպաներին և հորդորում միահամուռ հրաժարականներ ներկայացնել և կանգնել ժողովրդի կողքին։