Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր հավաստի տեղեկությունների համաձայն` հիմա էլ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն է լծվել Հայրապետյանների գույքի օրինականության ծագումնաբանությունը պարզելուն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
«Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ ուղղորդված քրեաքաղաքական հանձնարարականների շքերթը շարունակվում է…
1. Խորությամբ` սկսած 1980 ականների կեսերից ուսումնասիրել Հայրապետյանների ընտանիքի կողմից տասնամյակներ շարունակ իրականացված ձեռնարկատիրական գործունեությունը,
2. Պարզել եւ նաեւ պարտադիր հրապարակային ներկայացնել, թե մինչ օրս Հայրապետյանների ընտանիքին պատկանող ընկերությունների կողմից որքան հարկ է վճարվել պետական բյուջե,
3. Որքան շահաբաժին են ստացել Հայրապետյաններն օրինական ձեռնարկատիրական գործունեությունից,
4. Ընդհանուր առմամբ քանի անձ է աշխատել Հայրապետյանների ընկերություններում,
5. Որքան աշխատավարձ են ստացել այդ անձինք,
6. Որքան գումար է տրամադրվել բարեգործական նպատակներով եւ այլն…
Ակնհայտ է, որ այս հարցերից որեւէ մեկի պարզելն ու հրապարակայնացնելը ձեռնտու չէ քաղաքական իշխանությանը եւ դա է պատճառներից մեկը, որ դատախազությունն ի թիվս այլնի` ձեռնամուխ է եղել ոչ թե իմ նշած հարցերի պարզմանը, այլ Ռուբեն Հայրապետյանի աշխատավարձի չափը պարզելուն եւ դրանից ելնելով` քաղաքական իշխանությունների համար իբրեւ <<գործ անելու>> կեղծ օրակարգ ստեղծելուն…
Պարզ ասում եմ` իզուր ջանքեր են, թե գույքն է օրինական, թե եկամուտները… իսկ օրակարգը` կեղծ…
Եվ վերջում` արժե, որ հիշեցնեմ Աստծո 10-րդ պատվիրանի մասին. ո՛չ քո մերձավորի տան, ո՛չ նրա ագարակի վրա աչք մի՛ ունեցիր…»,- գրել է նա։