|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Էրեբունի օդանավակայանում այս պահին տասնյակ քաղաքացիներ են հավաքվել․ նրանք տեղեկություն ունեն, որ գերիների հերթական խումբը Բաքվից վերադառնում է Հայաստան: Այս մասին հաղորդում է 168․am-ը։
Անհետ կորած զինծառյողներից մեկի մայրը՝ չցանկանալով ներկայանալ, 168.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենց տեղեկություններով՝ 20-ից ավելի գերի է վերադառնալու։
«Մեզ ասացին ժամը 17:00-18:00–ի սահմաններում օդանավը վայրէջք կկատարի Էրեբունի օդանավակայանում, բայց գերիների անունները չեն հրապարակել, գիտենք, որ 20-ից ավելի է»:
Կայքի փոխանցմամբ՝ բացի գերեվարվածների հարազատներից, այնտեղ նաեւ զինվորականներ եւ ոստիկաններ կան: