Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնը հաշվետվություն է ներկայացրել 2021 թվականի հունվարի 25-ից 29-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ:
Այսպես, տեսչական մարմնի ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 13 դեպքով հաշվարկվել է 13.986.250 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Նախկինում արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է 217.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Մասնավորապես, բուսական աշխարհի պահպանության ոլորտ արձանագրված 13 դեպքով հաշվարկվել է 13.986.250 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Նախկինում արձանագրված 4 դեպքով հաշվարկվել է 42.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 175.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Նշվածն ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 250.000 ՀՀ դրամ:
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (108.500 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։