Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտում է Թուրքիայի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության հետեւողական ոչնչացման եւ դրա ապօրինի յուրացման նոր թափ առած քաղաքականությունը ու կոչ անում Թուրքիային լիարժեքորեն կատարել միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները:
Լրատվամիջոցների հարցին ի պատասխան՝ գերատեսչության խոսնակ Աննա Նաղդալյանը նշել է, որ ծանոթ են Թուրքիայում հայկական եկեղեցիների վաճառքի մասին թուրքական մամուլում հրապարակված լուրերին:
Մասնավորապես, Բուրսա քաղաքի Սեբթաշը թաղամասում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցին հանվել է վաճառքի 6 միլիոն թուրքական լիրայով, իսկ Բուրսայի մյուս հայկական եկեղեցու համար սահմանվել է 6 միլիոն 300 հազար թուրքական լիրա: Բացի այդ, Թուրքիայի արեւմտյան Քյութահիա նահանգում ավերվել է Սուրբ Թորոս հայկական եկեղեցին:
«Պատմամշակութային կոթողների նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերող պետության տարածաշրջանային խաղաղության եւ կայունության համագործակցությանն ուղղված կոչերն առնվազն չեն կարող վստահելի լինել»,-ընդգծել է Աննա Նաղդալյանը:
Անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի՝ «պատմությունից դասեր քաղելու մասին» Հայաստանին ուղղված չակերտավոր խորհուրդներին, խոսնակը շեշտել է՝ որեւէ մեկին իրավունք չի վերապահված սպառնալիքների լեզվով անհարգալից խոսել եւ պատմության դասեր տալ ցեղասպանություն վերապրած ժողովրդին: