|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները շարունակում են ստուգել Արցախի բնակելի ֆոնդը եւ սոցիալական ենթակառուցվածքները:
«Փրկարարները ստուգել են Մարտունու շրջանի Կարմիր բազար բնակավայրի 15 մասնավոր բնակելի տների վերականգնման ընթացքը: Շինարարները վերանորոգում են տների տանիքները, տեղադրում նոր պատուհաններ և դռներ: Ընդհանուր առմամբ տարածաշրջանում վերականգնվել են ավելի քան 300 օբյեկտներ: Աշխատանքներում ներգրավել է 85 շինարարական կազմակերպություն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Տարածաշրջանում ակտիվ գործունեություն են ծավալում նաև ՌԴ ԱԻՆ հոգեբանները։ Օրերս նրանք պարապմունքներ են անցկացրել Արցախի պետական համալսարանի դասախոսական կազմի հետ ՝ արտակարգ իրավիճակներում ուսանողներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու հմտությունները զարգացնելու ուղղությամբ:
Նման պարապմունքներն ուսումնական հաստատություններում անցկացվում են 2020 թվականի դեկտեմբերի 17-ից: Այս պահին կազմակերպվել է 8 դաս, որոնց մասնակցել են դպրոցների 245 ուսուցիչներ և բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսներ: