կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-01 19:34
Աշխարհ

Փարիզում Սենա գետի մակարդակը բարձրացել է. ափամերձ որոշ հատվածներ փակ են

Փարիզում Սենա գետի մակարդակը բարձրացել է. ափամերձ որոշ հատվածներ փակ են

Փարիզում Սենա գետի մակարդակը, անձրևների հետևանքով, բարձրացել է: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ դրանով պայմանավորված ափամերձ որոշ հատվածներ, այդ թվում, Լուվրից ոչ հեռու, փակվել են: Փարիզի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ գետի ջրի մակարդակը բարձրացել է մինչև 4 մետր: Անվտանգության նկատառումներից ելնելով որոշ գոտիներ փակ են: Օդերևութաբանական վտանգի մակարդակը բարձրացվել է մինչև դեղին աստիճանի: Սա նշանակում է, որ մեծ է ջրհեղեղի կամ ջրի մակարդակի արագ բարձրացման վտանգը: Մասնագետները նշում են, որ դա մեծ վնասներ չի պատճառի, սակայն իրավիճակը պահանջում է հատուկ զգուշավորություն:

2018 թվականի հունվարին Սենայի մակարդակը բարձրացել էր մինչև 5.88 մետրի, իսկ 1910 թվականի հունվարին՝ 8.62 մետրի: