|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով Սյունիքում էր:
Նրա պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ նախօրեին Կապանում Ավինյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Սյունիքի մարզի խնդիրների լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական խմբի խորհրդակցությունը: Սյունիքի մեր աղբյուրների փոխանցմամբ, սակայն, մարզից որեւէ համայնքապետ հանդիպմանը չի մասնակցել: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Տիգրան Ավինյանը Որոտան եւ Շուռնուխ համայնքներում պայմանավորվել է, որ բնակարանը կորցրած ընտանիքների համար կկառուցվեն նոր տներ:
Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը Yerkirmedia.am-ի հետ զրույցում նշել է, որ Շուռնուխի տները կորցրած 12 ընտանիքի համար շատ ավելի վաղ անհատ բարգործներ էին պատրաստակամություն հայտնել բնակարաններ կառուցել, եւ այդ աշխատանքներն ընթացքի մեջ էին: Արշակյանի խոսքով՝ նախօրեին բարեգործների հետ հանդիպել են կառավարության ներկայացուցիչները եւ որոշակի պայմանավորվածության եկել: