Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում զոհվել է երկրի 2783 զինծառայող: Եվս 1245 զինծառայող գտնվում է հիվանդանոցներում։ Այս մասին տեղեկացնում է
kommersant.ru-ն։
«Ադրբեջանի զինված ուժերի 2783 զինծառայող է զոհվել», - հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: 103 զոհվածների ինքնությունը պարզվում է ԴՆԹ-ի թեստով։ Ավելի քան 100 զինծառայողներ համարվում են անհետ կորած, նրանց որոնումները շարունակվում են: