Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որևէ երկրում չեմ տեսել, որ բանավոր պայմանավորվածությամբ սահմանազատում լինի, տարածքներ տրվեն, գյուղեր դատարկվեն, անվտանգությունը դրվի զրոյի վրա՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց վերլուծաբան Տիգրան Քոչարյանը մամուլի ասուլիսում։
Նա համոզված է, որ այս խնդրով պետք է զբաղվեն ՍԴ-ն, Դատախազությունը, քանի որ բանավոր պայմանավորվածությամբ տարածք հանձնելը անօրինական է և հակասահմանադրական։
«Ինչ-որ մեկը գնացել է, բանավոր ինչ-որ բան է պայմանավորվել և ոչ մեկին տեղյակ պահել։ Նույնն է, որ բանավոր պայմանավորվի՝ Երևանը անվանակոչել «Ենի Երևան», քանի որ մարդը ադեկվատության աստիճան չունի, ոչ մեկը չգիտի, թե ինքը վաղն ինչ է նվիրելու»,-ասաց Տիգրան Քոչարյանը։
Նա նշեց, որ այս գործընթացը Սյունիքով չի վերջանալու, այդ պրոցեսը շարունակվում է։ Այժմ մաքսիմալ նվազեցնում են գյուղերի անվտանգությունը, որ սահմանամերձ գյուղերի բնակիչները տները ծախեն շատ էժան գնով և արտագաղթեն։
«Եթե այսպես շարունակվի, Սյունիքի բնակչությունը կարտագաղթի, շարունակությունը հայկական գյուղերի հայաթափումն է։ Ծրագրի երկրորդ մասը 88-ին տները լքած ադրբեջանցիների վերադարձն է»,-ասաց նա։
Տիգրան Քոչարյանը չի բացառում, որ ադրբեջանցիները Երևան էլ գան։
«Ֆիրդուսին որ քանդում են, մեծ կոմպենսացիա են վճարելու այդտեղ ապրած թուրքերին։ Նույն ձևի, որ Սյունիքի նիկոլապաշտները մտածում էին՝ սա Ջաբրայիլի խնդիրն է, հիմա իրենք են տները լքում, վաղը՝ Վարդենիսի գյուղերը․․․ հերթով, շարքով, շնորհքով ամեն ինչ հանձնվելու է և մարդիկ մի օր կարթնանան, կտեսնեն՝ իրենց շենքից մուղամի ձայն է գալիս»,-ասաց Տիգրան Քոչարյանը։
Նա նկատեց, որ ադրբեջանցիները Հայաստանը կռվով վերցնելու փոխարեն ֆինանսավորել են Փաշինյանի հեղափոխությունը։
«Կարելի է մի 100 միլիոն ծախսել ֆոնդերի միջոցով, բերել են մի մարդու, որը հեռու է Արցախից, հայ լինելու գաղափարից, կառավարությմից, գտել են այդպիսի մարդու, որը նրանց փոխարեն ամեն ինչ անում է»,-մեկնաբանեց նա։
Այս պահին էլ, նրա համոզմամբ, գործընթացը շարունակվում է՝ տարածքների հանձնում, հայ ազգի մեջքի կոտրում, մինչև հիմա էլ մարդիկ են գերեվարվում։ Մինչդեռ վարչապետ Փաշինյանը, Քոչարյանի խոսքով, գերիների հարցը «իր վրայից գցում է»․ այդ հարցով ով ասես զբաղվում է, բացի իրենից, այնինչ ինքը պետք է զբաղվեր։
Մանրամասն՝ տեսանյութում․