|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Դեկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ի շարունակություն օրերս կայացած զրույցի՝ ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության հարցերի շուրջ, քննարկեցին ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման և Արցախում իրավիճակի կայունացմանն ուղղված քայլերը։
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցի առանցքում էին նաև հայ-ռուսական օրակարգի մի շարք հարցեր։ Այս առնչությամբ երկուստեք գոհունակությամբ ընդգծվեց երկկողմ դաշնակցային փոխգործակցության բարձր դինամիկան՝ կարևորելով վերջինիս առաջմղումը գալիք տարում: