կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-30 15:40
Աշխարհ

Սիրիայում վիրավորվել են երեք ռուս զինծառայողներ

Սիրիայում վիրավորվել են երեք ռուս զինծառայողներ

Սիրիայում գործող՝ պատերազմական կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի  ղեկավարի տեղակալ Վյաչեսլավ Սիտնիկը ճեպազրույցում հայտնել է, որ Ռուսաստանի ռազմական ոստիկանության զրահափոխադրիչը հրթիռակոծվել է հակատանկային հրթիռից` Իդլիբում՝ թուրքամետ ավազակային կազմավորումների վերահսկողության տակ գտնվող տարածքից: Երեք զինծառայող վիրավորվել է. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 15.45-ին, Իդլիբի ապաէսկալացման գոտու հարավարևելյան մասում գտնվող Թրումբա բնակավայրի տարածքում թուրքական դիտակետի դուրսբերման գործողության անվտանգության ապահովման ժամանակ Ռուսաստանի ռազմական ոստիկանության BTR-82A զրահափոխադրիչը խոցվել է հրթիռից, որն արձակվել է թուրքամետ զինված կազմավորումների վերահսկողության տակ գտնվող տարածքից: Հրթիռի՝ զրահափոխադրիչին հարվածելու արդյունքում երեք ռուս զինծառայողներ թեթեւ վնասվածքներ են ստացել»,- ասել է Սիտնիկը:

Ըստ նրա՝ տուժածներն անհապաղ տարհանվել են ռազմական հիվանդանոց, որտեղ ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն: