Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլ Փաշինյանին մերժում են Հայ Առաքելական եկեղեցին, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նիկոլ Փաշինյանին մերժում են ԱԱԾ գեներալներ, ոստիկաններ, դատախազներ, քննիչներ, դատավորներ, բարձրաստիճան սպաներ։
Նիկոլ Փաշինյանին մերժում է մտավորականների մի անասելի մեծ խումբ:
Նիկոլ Փաշինյանին մերժում են քաղաքագետներ, իրավաբաններ, ուսուցիչներ, բժիշկներ, մարզիկներ և, ինչպես ինքն է հաճախ ասում, «էլիտան»:
Այսպիսով` Նիկոլ Փաշինյանին մերժում է արժանապատիվ և հեռատես հայ ազգը:
Դու խոսք ես տվել հայ ժողովրդին, որ երբ քեզ մերժեն, կհեռանաս... Ո՞ւմ ես սպասում` ԼԳԲՏ համայնքի՞ն, Սորոսի՞ն, աղանդավորների՞ն, Արսինե Խանջյանի՞ն ու Սերժ Թանկյանի՞ն։ Նրա՞նք են միայն քեզ համար ժողովուրդը, նրա՞նց հավաքական խոսքն է քեզ համար կարևոր, թե՞ սյունեցու ու արցախցու, որոնց տնավեր դարձրեցիր: