Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհերի 377 ընտանիք միանվագ հատուցում է ստացել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից: Այս մասին հայտնում է հիմնադրամը ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
Զոհերի ընտանիքներին ընդհանուր առմամբ տրվել է 24 մլրդ 814 մլն 100 հազար դրամ: 377 զոհերի թվում 203-ը պայմանագրային զինծառայողներ են, 106-ը` պայմանագրային ենթասպայական կազմի ծառայողներ, 61-ը` սպայական կազմից են, 7-ը` կամավորներ:
Միանվագ պարտավորությունների գումարի չափը 3 մլրդ 770 մլն է, իսկ 20 տարվա պարտավորությունների չափը` 21 մլրդ 44 մլն 100 հազար:
Մինչ այս Արցախի պաշտպանության բանակը հայտնել էր 1815 զոհի անուն: ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը այս պահի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ավելի քան 2990 զինծառայողի մարմին: