|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ֆրանսիայի արևելքում՝ Սավոյ դեպարտամենտում, ուղղաթիռ է ընկել. հայտնում է BFM հեռուստաալիքը՝ նշելով, որ ուղղաթիռում եղած 6 անձանցից 5-ը մահացել է, իսկ ողջ մնացած օդաչուն ծայրահեղ ծանր վիճակում է։
Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան Ալբերվիլից ոչ հեռու։ Ուղղաթիռում եղել են ավիանավիգացիոն ծառայության 4 աշխատակից և 2 փրկարար։ Ըստ նախնական տվյալների՝ վթարի պատճառ կարող էր լինել վատ եղանակը։
Ուղղաթիռը պատկանել է Service Aеrien Franсais ընկերությանը, որը որոնողափրկարարական գործողություններ և տարատեսակ ավիափոխադրումներ է իրականացնում Ֆրանսիայում։