կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-05 00:04
Քաղաքական

Նոր որակի իշխանության հրամայականը. Լ. Գալստյան

Նոր որակի իշխանության հրամայականը. Լ. Գալստյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը գրում է.

«Քաղաքական քավարանի ու քաղաքական բարոյականության մասին եմ մտածում…մտածում եմ, ինչպես կասեցնել պետության կորուստը...
 
Չեմ կարող չմտածել, որովհետև այս համընդհանուր կոլապսից ու նվաստացնող պարտությունից հետո պետականություն կառուցելու մարտահրավերի առաջ ենք կանգնած: Որովհետև այսօր արդեն օրակարգային է բուն Հայաստանի ինքնիշխանության հեռանկարը և նույքան սպառնալի՝ ՀՀ քաղաքացիների անվտանգության հարցը:
 
Իսկ կապիտուլյացիայի, պարտության և կոլապսի առաջնորդ նիկոլը, գոնե նոմինալ, դեռ մտնում է կառավարության շենք…
 
Իրականում ամեն ինչ հենց սրան էլ գնում էր, մի՞թե նիկոլը թաքցնում էր: Իհարկե՝ ոչ: Գոնե ամեն ինչ 0-ից սկսելու և կազմաքանդելու իր նկրտումներում նա առավելագույնս անկեղծ էր: Նրա գործունեության 2.5 տարին և նրա բուն հանձնառությունը հենց սրան էր ուղղված:
 
Այս ճանապարհին նրա հիմնական զինանոցն ու հենարանը նիկոլի ցինիկ սուտն էր և այդ սուտը սպառող հասարակությունը:
 
նիկոլի կերտած կործանարար արժեքային համակարգի արդյունքը մեր հավաքական պարտությունն է: Այնուամենանիվ/չեմ ուզում երկար գրել/, ունեինք և ունենք մի միջավայր, որը հնարավոր դարձրեց նիկոլի աղետաբեր գոյությունը: Ուզենք, թե՝ ոչ, պիտի ընդունենք…
 
Ունի՞ արդյոք հասարակությունը այս անառողջ, անբարո արժեհամակարգը թոթափելու, ես կասեի քավարանով անցնելու ռեսուրսներ, կամք, ցանկություն: Եթե անկեղծ, դժվարանում եմ պատասխանել:
 
Կարո՞ղ ենք արդյոք պետականություն կառուցել. կրթություն, մշակույթ, բանակ, տնտեսություն, դիվանագիտություն, պետական ինստիտուտներ կառուցել հասարակության այսպիսի որակներով: Այսպիսի որակներով՝ ոչ:
 
Ոչ, որովհետև մեր հասարակության մի զգալի մաս չի գիտակցում իրավիճակի աղետալիությունը, գուցեև անդառնալիությունը: Որովհետև մեր վարքից, ապրումից, մտածումից, գոյության կերպից հեռացել է բարոյականությունը: Մեր բոլոր կարմիր գծերը հատված են, մենք կորցրել ենք ոչ միայն պետական սահմանը, կորցրել ենք ներքին, մարդկային-քաղաքացիկան սահմաններ…
 
Այս երկսայր ողբերգության մեջ իշխանության դերակատարությունը որոշիչ է, նա է արժեքների գեներատորը․․․
 
ՆՈՐ ՈՐԱԿԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ Է…»: