|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Շիրակ» օդանավակայանում ևս տեղակայված են Կորոնավիրուսի նմուշառման կետեր։ Այս մասին հայտնում է Զվարթնոց միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջը։
Գյումրու «Շիրակ» օդանավակայանով ՀՀ մուտք գործող անձինք ևս պարտադիր պետք է թեստ հանձնեն օդանավակայանում տեղակայված Կորոնավիրուսի (COVID-19) նմուշառման կետերում, եթե վերջիններիս մոտ առկա չէ առավելագույնը 72 ժամ վաղեմության բացասական COVID-19 թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր։
Նշենք նաև, որ COVID-19 համաճարակով պայմանավորված, «Շիրակ» օդանավակայանում հակահամաճարակային կանոնները պահպանելու նպատակով փակցվել են հատուկ գծանշաններ ու ցուցանակներ, տեղադրվել են պաշտպանիչ բաժանարարներ ուղևորների և աշխատակիցների միջև անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը պահպանելու համար, տեղադրվել են ձեռքերի ախտահանման համար անհրաժեշտ ախտահանիչ հեղուկներ, իրականացվում է ուղևորների ջերմաչափում: