Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020 թվականի հոկտեմբեր ամսից սկսած «Q87․1 - առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ» ոլորտը դադարում է համարվել կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 23-րդ միջոցառման իմաստով աջակցության ենթակա ոլորտ, քանի որ ՀՀ կառավարության 13.08.2020թ. թիվ 1358-Լ որոշման 1-ին հավելվածի 5.1-րդ կետով նախատեսված վերլուծության արդյունքներով` նշված ոլորտի շահառու հանդիսացող 15 տնտեսվարող սուբյեկտների` 2019 թվականի 3-րդ եռամսյակի իրացման շրջանառությունները կազմել են շուրջ 843 մլն դրամ, իսկ 2020թ. 3-րդ եռամսյակինը` շուրջ 1.2 մլրդ դրամ (այսինքն` գերազանցում են նախորդ տարվա նույն եռամսյակի համապատասխան ոլորտի իրացման շրջանառությունների 70%-ը):
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը հաստատվել է օգոստոսի 13-ին` ՀՀ կառավարության թիվ 1358-Լ որոշմամբ: Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետեւանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում ՀՀ տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետեւանքով ստեղծված իրավիճակում գործունեության շարունակականությանը եւ աշխատատեղերի պահպանմանը: