կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-30 12:17
Քաղաքական

Երեկ օրն ավարտեցինք դավաճանի էջում -9000 լայքերով, այսօր dislike-երի թիվը օրվա ավարտին կազմում է 32352. Բ. Եսայան

Երեկ օրն ավարտեցինք դավաճանի էջում -9000 լայքերով, այսօր dislike-երի թիվը օրվա ավարտին կազմում է 32352. Բ. Եսայան

ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Սիրելի ընկերներ, երեկ օրն ավարտեցինք դավաճանի էջում -9000 լայքերով, այսօր dislike-երի թիվը օրվա ավարտին կազմում է 32352: Կարծում եմ վատ չի։

Հարկ եմ համարում նաև շատ կարճ անդրադառնալ, թե ի՞նչ է տալիս այս «ֆլեշմոբը»։
 
Առաջինը, այս լայքամեռ տականքին, որին թվում է, թե մարդիկ դեռ խաբված են իր «անսահմանափակ ազդեցությունով», արդեն պետք է պարզ լինի, որ սա ոչ միայն իր կողմնակիցների թվի նվազում է, այլև հակառակորդների թվի անկասելի աճ։ Երկու օրում «վիրտուալ հրապարակում» հավաքվեցին 32352 միայն իրենից երես թեքած իրական մարդիկ, չհաշված նրանց, ովքեր պայքարում են և իր հեռացումն են պահանջում իրական հրապարակներում ու փողոցներում։ Նա հստակ գիտի նաև, որ իր էջը  լայք արածների մեջ իր իրական աջակիցները, կենդանի մարդիկ աննշան թիվ են կազմում։
 
Երկրորդ, ակնհայտ է, որ ֆեյք-ֆաբրիկաներն արդեն անկարող են պահել «ժողջանի» անվերապահ աջակցության մասին առասպելը։ 2018-ի լեգիտիմության վերջին նշույլները ջարդվեցին այս երկու օրվա մի փոքր ֆլեշմոբի արդյունքում։ Դավաճան հողատուն այլևս առերեսվում է իրեն չհանդուրժող իրականության հետ։
 
Երրորդ, այս ակցիան ապացուցում է, որ ֆբ-յան դիկտատուրան հաղթահարելի է, մտքի նկատմամբ բռնությունն արդեն անցյալում կարող ենք համարել, բարոյական մարդու նկատմամբ անբարոյական մեթոդները այլևս նախկին ազդեցությունը չեն կարող ունենալ։
 
Սակայն իրավիճակը անդառնալի դարձնելու համար այս «ռութին», երբեմն աննպատակ թվացող աշխատանքը պետք է շարունակենք բոլորս։ Երկրի ներսում տիրող մղձավանջային մթնոլորտը կարելի է հաղթահարել նաև չարիքի այս կենտրոնը հետևողականորեն քանդելով ու քայքայելով։ Այնպես որ շարունակում ենք հանել լայքերը, հետևել, թե ով է մեր ընկերներից դավաճանին լայք դրածների մեջ, գրում ենք նրանց ու հորդորում «կապույտ լայք»-ը փոխել «սպիտակ լայք»-ով։
 
Հ.Գ. Նկարում նշված է ճիշտ գույնի լայք-ը»։