կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-20 20:33
Հասարակություն

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է արցախցի ընտանիքներին

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է արցախցի ընտանիքներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր այցելել է Էջմիածնում ապաստանած արցախցի ընտանիքներին. 

«Էջմիածին քաղաքում այցելեցինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցներում ապաստան ստացած արցախցի ընտանիքներին։ Մենք հավատում ենք, որ պիտի կարողանանք մեր երազների հայրենիքը կերտել մեր քաջարի զավակների հավատքով ու աննկուն ոգով։ 

Այս ցավի, տրտմության ապրումները մենք վերածելու ենք ձեռքբերումների ու հաղթանակի ապրումների»,- նշված է Վեհափառի հաղորդագրության մեջ։