Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի վիճակագրական կոմիտեում կյանքը մեկ ամիս հետ է ընկել. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբեր ամսվա հաշվետվությունները կներկայացվեն դեկտեմբերին, մինչդեռ սովարաբար անցնող ամսվա հաշվետվությունները ՎԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրվում են հաջորդող ամսվա 5-ին:
Նոյեմբերի 5-ին, սակայն, տվյալ կայքում տեղադրվել են սեպտեմբեր ամսվա հաշվետվությունները:
Ստացվում է, որ Վիճակագրական կոմիտեն նոյեմբերին հանրությանը ներկայացրել է սեպտեմվբեր ամսվա հաշվատվեւոյունները: Ինչու հարցին կոմիտեից պատասխանեցին. «Հոկտեմբերինը կլինի դեկտեմբերի 5-ին, նոյեմբերինը՝ հունվարի 5-ին: Ծրագրով փոխվել է, հոկտեմբերի տվյալները անպայման կհրապարակվեն դեկտեմբերի 5-ին:
Covid-19-ը եւ երկրում հայտարարված ռազմական դրությունն ազդեցություն չեն թողել աշխատանքի վրա. դրանք ոչ մի խնդիր չեն առաջացրել: Դա կապված է հաշվետվությունների հետ, ընդհանուր մի բանից չի կախված։
Ուղղակի ելնելով հաշվետվություններից՝ այդ թվերը մշակելը, հաշվելը ժամանակատար է եւ պատրաստ է լինում հաջորդ ամսվա 5-ին: Գիտեք, հաշվետվությունները ծավալուն են, հնարավոր չէ դրանք արագ հաշվել եւ ներկայացնել, դա է խնդիրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում