|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Ինչպես տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը:
Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների լիարժեք վերականգնման կարևորությունը:
Քննարկվել է վերջին շաբաթների ընթացքում իրենց տները լքած տասնյակ հազարավոր մարդկանց անխափան և անվտանգ վերադարձի ապահովման հարցը և նշվել Արցախի կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանության կարևորությունը:
Կարևորվել է տարածաշրջանում խաղաղության պահպանումն ու իրավիճակի հետագա լիցքաթափումը:
Այդ առումով ՀՀ վարչապետը նշել է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնարար նշանակությունը: