Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԱԾ-ում մեղադրանք են առաջադրել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մինասյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը։
«Գտնվում էի ԱԱԾ-ում, պարոն Մինասյանին առաջադրանք էին առաջադրում։ Ամեն կերպ փորձում էին, որ ես հնարավորություն չունենայի այս նիստին ներկա գտնվելու, եւ նիստը հետաձգվեր։ Ես ուղղակի վեր եմ կացել եւ գնացել ԱԱԾ-ից, որովհետեւ դա հնարքներից մեկն է, որ փորձել ամեն ինչ անել՝ ձերբակալման հետ զուգահեռ քննվի կալանավորման հարցը։Երբ ինձ հետ կապ հաստատեցին ԱԱԾ-ից, խնդրեցին ներկայանալ եւ ուղղակի հարց տվեցի՝ արդյոք սա վերաբերո՞ւմ է մեղադրանք առաջադրելուն, կալանավորման միջնորդությանը, ինձ բառացի ասացին՝ ոչ»,- ասաց նա։
Վարդեւանյանը շեշտեց, որ այս գործընթաց քաղաքական է. «Երբ քննչական մարմինը ստիպված է լինում նման «հնարքների» դիմել, դա խոսում է միայն քաղաքական գործընթացների մասին»։
Փաստաբանը վստահեցրեց, որ քննչական մարմինը կալանավորման միջնորդություն է ներկայացնելու դատարան. «Ամեն ինչ ի սկզբանե կանխորոշված էր։ Կարծում եմ՝ համանման լինելու է նաեւ գործով անցնող մյուս անձնանց նկատմամբ։ Այս գործն իրենից լրջություն չի պարունակում»։