կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-12 14:22
Քաղաքական

Ուշադրությունն եմ հրավիրում Փաշինյանի կատարված պետական դավաճանության փաստերին. Եսայան

Ուշադրությունն եմ հրավիրում Փաշինյանի կատարված պետական դավաճանության փաստերին. Եսայան

Համապատասխան մարմինների ուշադրությունն եմ հրավիրում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Վովայի Փաշինյանի կողմից կատարված պետական դավաճանության և իշխանության յուրացման փաստերին։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը:

Նա գրել է. «Ստորագրված հայտնի փաստաթղթի 2-րդ և 9-րդ կետով վերոհիշյալ անձը պարտավորություն է ստանձնել Ադրբեջանին «վերադարձնել» ՀՀ տարածքի որոշ հատվածներ։ Տվյալ լիազորությունը վերապահված է բացառապես հայ ժողովրդին, որը տվյալ հարցի նկատմամբ իր կամքը պետք է արտահայտի հանրաքվեի միջոցով։

Սույնով պահանջում եմ իրավապահ մարմիններից քրեական գործ հարուցել Նիկոլ Վովայի Փաշինյանի նկատմամբ, քրեական օրենսգրքի 299 հոդվածի առաջին և 300 հոդվածի առաջին մասերով։

Կից՝ համապատասխան հոդվածները։

Հոդված 299.

Պետական դավաճանությունը

1. Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության՝

պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Հոդված 300. Իշխանությունը յուրացնելը

1. Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը` պատժվում են ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»: