|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ազգային ժողովի դիմաց Բաղրամյան պողոտայում, որտեղ արդեն մի քանի ժամ բողոքի ակցիա են իրականացնում Արցախի հողերը հանձնելու դեմ հանդես եկող քաղաքացիները, միջադեպ է տեղի ունեցել: Ցույցի ընթացքում ամբողջ մի հատված պատվեց ծխով, ամենայն հավանականությամբ ծխաբեր սարքից:
Հավաքվածները քաղաքացիներին սկզբնական շրջանում թվացաց, որ ոստիկանությունն է հատուկ միջոցներ կիրառում, սակայն ոստիակնները հայտնեցին, որ դա իրենց հետ կապ չունի: Ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ մի քաղաքացի ծխացող նռնակ է նետել, որին ոստիկանները տեղում ձերբակալել են ու տարել:
Նա հավելեց, որ այն նետվել է հենց ոստիկանների ուղղությամբ:
Իր հերթին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց. «Սա Նիկոլ Փաշինյանի սադրանքն է, ինքը բախումներ է հրահրում մեր երկրում: Կոչ եմ անում սադրանքների չտրվել»: