Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվանից ՊՆ-ում համառորեն խոսում են, որ փոխնախարարի թափուր երկու հաստիքներից մեկը մոտ օրերս կզբաղեցնի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, այս օրերին ոմանց կուռքը դարձած Արծրուն Հովհաննիսյանը, ով ամենօրյա ռեժիմով տեղեկատվություն է հաղորդում ռազմաճակատից (երբեմն՝ իրականության հետ քիչ առնչվող) եւ անկախ առաջնագծում տիրող իրավիճակից՝ ոգեշնչում․ «Հաղթելու ենք»։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, նրա նշանակման հարցում շահագրգռված է վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը։ «Անլուրջ բան է, հնարավոր չէ»,- մեր հարցին ի պատասխան՝ փոխանցեց Արծրուն Հովհաննիսյանը։ Թե ինչու հնարավոր չէ, փոխնախարարի համար պահանջվող չափորոշիչներին չի՞ համապատասխանում, Հովհաննիսյանը չցանկացավ ավելին մեկնաբանել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում