կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-27 17:30
Իրավական

Զինծառայողների կողմից ծառահատում կատարելու դեպքի առթիվ մինչդատական քրեական վարույթ չի իրականացվում․ ՔԿ պարզաբանումը

Զինծառայողների կողմից ծառահատում կատարելու դեպքի առթիվ մինչդատական քրեական վարույթ չի իրականացվում․ ՔԿ պարզաբանումը

ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ նիստում ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի խորհրդարանում արած հայտարարությանը՝ զինծառայողների կողմից ծառահատում կատարելու եւ այդ կապակցությամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ:

«Ի պատասխան ԱԺ պատգամավորի կողմից արված հայտարարության՝ տեղեկացնում ենք, որ նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում մինչդատական քրեական վարույթ չի իրականացվում»,-ասված է պարզաբանման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ-ում Արկադի Խաչատրյանը իր ելույթում նշել էր. «Վերջերս Ճամբարակից տեղեկություն ստացանք, որ ռազմական դրության ժամանակ,  ցուրտ եղանակի պատճառով վաշտի հրամանատարը հանձնարարել է ցախ բերել, տղաները գնացել են Տավուշի մարզի անտառներ, ամենայն հավանականությամբ ծառ են կտրել, անտառային տնտեսությունը նկատել է, արձանագրել է,  հարուցվել է քրեական գործ, առգրավվել է ցախը, որն ըստ տեղեկություններից՝ շուրջ 6 խորանարդ մետր է եղել, և ավտոմեքենաները, որի հետևանքով տղաները զրկվել են տաքանալու և տեղաշարժվելու հնարավորությունից։

Ես կողմնակից եմ իրավական պետությանը, բայց  եթե մենք կարողանում ենք ռազմական դրության պայմաններում զինվորին տաքացնելու համար ծառ կտրողի նկատմամբ քրեական գործ հարուցել, ապա ինչպե՞ս հասկանանք, որ Հայաստանում երկրի համար  լրացուցիչ ծրագրերը ոչ արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու համար, ճիշտ որոշումներ կայացնելու, տեխնիկական ճիշտ լուծումներ գտնելու, մեր անկարողության պատճառով պետության համար առաջնանում է շուրջ 3,8 մլն-ից ավելի ծախս կատարելու  և երկրին լացուցիչ վնաս հասցնելու իրավիճակ»: