|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ինքը որևէ կերպ ներգրավվա՞ծ է Արցախի ու Հայաստանի նախկին նախագահների՝ վերջին օրերին ակտիվացած հանդիպումներում, ասել է, որ Արցախի երկրորդ և երրորդ նախագահները իր հետ շփման մեջ են եղել, տեղեկացրել են քննարկումների ու դրանց նպատակների մասին։․
«Ես տեղեկացված եմ եղել այդ հանդիպումների ու դրանց բովանդակության մասին»,- նշել է նա։
Հարցին՝ այդ հանդիպումներն օգտակար համարո՞ւմ է, պատասխանել է․ «Ես դրանք վնասակար չեմ համարում»։
Ըստ Փաշինյանի՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանալին փոխզիջումն է ու ԵԱՀԿ Մինսկի խմբի, հատկապես՝ Ռուսաստանի ակտիվ ներգրավումը կարգավորման գործընթացում։