Ստեփանակերտը մաքրվում է թշնամու արձակած ռումբերից և հրթիռներից:
Բնակչության անվտանգ կենսապահովման նպատակով, ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի հանձնարարականով, ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են մայրաքաղաք Ստեփանակերտը մաքրել պայթած ու չպայթած ռումբերից եւ հրթիռներից:
Սակրավորներն արդեն մի քանի թաղամասերի հարակից տարածքներում եւ բանուկ ճանապարհների մոտակայքում գտնվող 300 մմ «Սմերչ» տեսակի հրթիռները հանել եւ ոչնչացնելու նպատակով տեղափոխել են անվտանգ վայր:
Աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա օրերին, իսկ կրակի ամբողջական դադարից հետո ՝ շրջաններում: