կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-02 16:20
Քաղաքական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ժամանել է Մոսկվա

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ժամանել է Մոսկվա

Հոկտեմբերի 2-ին ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մհեր Գրիգորյանը ժամանել է Մոսկվա:

Մոսկվայում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի աշխատանքային հանդիպումը Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ, երկու պետությունների միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի հետ՝ երկկողմ տնտեսական օրակարգի եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության հարցերի քննարկման նպատակով: