Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այս գիշեր առաջին անգամ՝ սեպտեմբերի 27-ից ի վեր, առաջնագծի ամբողջ երկայնքով հարաբերական անդորր է եղել, բացառությամբ մի քանի փոխհրաձգությունների. ըստ Yerkir.am-ի` հայտարարեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Արցախի մամուլի կենտրոնում ճեպազրույցի ժամանակ:
«Իրավիճակը կարող ենք գնահատել հարաբերական հանգիստ: Պատերազմը շարունակվում է, այնպես չէ, որ պատերազմն ավարտվել է: ՊԲ-ն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը: Հակառակորդի բոլոր սադրիչ գործողությունները ստանալու են արժանի ու համարժեք պատասխան»,- ասաց նա:
Վահրամ Պողոսյանը նշեց, որ, Պաշտպանության բանակի հետախուզական տվյալների համաձայն, առաջնագծի տարբեր ուղղություններում Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
«Միայն մի ուղղությամբ ազգությամբ լեզգի 148 զինվոր է զոհվել, մի քանի հարյուրն էլ թալիշ են եղել: Մեր տեղեկությունների համաձայն` սա լուրջ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների մոտ: Առաջիկայում, հավանաբար, կտեսնենք բողոքի ակցիաներ»,- նշեց խոսնակը։
Արցախի տարածքում գտնվող ադրբեջանցի զինվորների դիակների զննության արդյունքում գրեթե բոլորի գրպաններում հայտնաբերվել են ներարկիչներ: «Դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանն իր զինվորներին պատերազմի է ուղարկում արդեն թմրեցված վիճակում, ինչը ռազմական հանցագործություն է»,- ասաց Պողոսյանը:
Նա վստահեցրեց, որ Արցախում ներքաղաքական իրավիճակը, տնտեսական իրավիճակը կայուն է, ենթակառուցվածքները շարունակում են աշխատել։