|
Փոխարժեքներ
08 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով Մարտակերտում 9-ամյա երեխա է զոհվել: Armenpress-ի հաղորդմամբ` այս մասին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականի հետ զրույցում նշել է բժշկական կենտրոնի աշխատակիցը՝ ներկայացնելով երեխայի մոր առողջական վիճակը:
«Երկու ոտքերից է հրազենային վնասվածք ստացել, տնից դուրս է եկել երեխու հետ, դժբախտաբար 9 տարեկան երեխան մահացել է»,- ասել է բժիշկը:
Ադրբեջանական կողմի թիրախ է դարձել Մարտակերում գտնվող քաղաքացիական ավտոմեքենան, որում գտնվել են մայրը, երեխան և ընտանիքի մյուս անդամները: