|
Փոխարժեքներ
28 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
«Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է վեց երեխա, ևս հինգ վիրավոր երեխաներ մնում են հիվանդանոցում, չորեքշաբթի հայտնել է ՌԴ նախագահի՝ երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան, փոխանցում է РИА Новости-ն։
Ավելի վաղ արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը լրատվամիջոցին հայտնել էր, որ զոհվածների թվում հինգ երեխա է հայտնաբերվել։
«Ներկայումս տեղեկություններ ունենք վեց զոհված երեխաների և յոթ վիրավորների մասին։ Երկուսը բուժում են ստանում տնային պայմաններում, իսկ հինգը հիվանդանոցում են։ Երկուսը ծանր վիճակում են, երեքը՝ միջին ծանրության»,- լրագրողներին ասել է Լվովա-Բելովան
Նա ասաց, որ երեխաներն ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով։ Ընդհանուր իրավիճակը պահում է անձնական հսկողության տակ, պարբերաբար այցելում է երեխաներին, կապի մեջ է հիվանդանոցի բժիշկների հետ։